Հանրապետական Միթ Ռոմնին որոշել է շարունակել քարոզարշավն ընտրությունների օրը

Հանրապետական Միթ Ռոմնին որոշել է շարունակել քարոզարշավն ընտրությունների օրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին, ի տարբերություն իր մրցակից Բարաք Օբամայի, որոշել է ընտրություններիի օրը շարունակել պայքարել ընտրողների ձայների համար:

ԱՄՆ քաղաքացիները նոյեմբերի 6-ին ընտրում են նախագահ, կոնգրեսի անդամներ և 11 նահանգների նահանգապետեր:

Հանրապետական Ռոմնին մտադիր է շնորհակալություն հայտնել կամավորներին, որոնք աշխատել են նրա քարոզարշավի համար և խոսել ընտրողների հետ՝ հույս ունենալով չկողմնորոշվածներին տրամադրել իր կողմը:

Ռոմնիի ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ ընտրությունների օրը քարոզարշավը նորմալ երևույթ է, և հավելել, որ 2008-ին համապատասխան միջոցառումների մասնակցել են թե Օբաման, թե Ջոն Մաքքեյնը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---