Վրաստանի նոր կառավարությունը կրճատել է Սահակաշվիլու բյուջեն

Վրաստանի նոր կառավարությունը կրճատել է Սահակաշվիլու  բյուջեն

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության կողմից մշակված 2013-ի պետական բյուջեի օրինագծում զգալիորեն կրճատվել է նախագահի և նրա աշխատակազմի ռեզերվային ֆոնդի ֆինանսավորումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պետբյուջեի նախագահի համաձայն, 2013-ին ռեզերվային ֆոնդի ֆինանսավորումը կրճատվել է 50 մլն լարիից մինչև 10 մլն լարի (30 մլն դոլարից մինչև 6,02 մլն), իսկ աշխատակազմի ֆինանսավորումը 14 մլն 160 հազար լարիից մինչև 9 մլն 230 հազար լարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---