Ադրբեջանը նոտա է հղել Ավստրալիային, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով

Ադրբեջանը նոտա է հղել Ավստրալիային, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ավստրալիային բողոքի նոտա է հղել Նոր Հարավային Ուելսի կողմից ընդունված նոր բանաձևի հետ կապված, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Նոր Հարավային Ուելսի կողմից «Ժողովուրդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին» բանաձևի ընդունման առիթով:

Հոկտեմբերի 24-ին Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:

Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---