Սիրիահայերին օգնելու համար Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ-ն հավաքել է ավելի քան 44 հազար եվրո

Սիրիահայերին օգնելու համար Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ-ն հավաքել է ավելի քան 44 հազար եվրո

PanARMENIAN.Net - Արևմտյան Եվրոպայում ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է Սիրիայի հայերին օգնություն ցուցաբերելու համար միջոցներ հավաքելու առաջին փուլն ավարտելու մասին: Ակցիայի արդյունքում հավաքվել է 44 135 եվրո: Ակցիան անցկացվում է «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ արդեն Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ Հալեպի հայերի համար: ՀՅԴ-ն կոչ է անում շարունակել աջակցել սիրիահայերին: Նման ակցիաներ են անցկացվում Եվրոպայի տարբեր շրջաններում:

Հոկտեմբերի 29-ին Հալեպի մոտակայքում մի քանի հայ էին պատանդ վերցրել: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տվյալների` պատանդները «ողջ և առողջ են»: PanARMENIAN.Net ի թղթակցին նա ասել է, որ մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:

ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առևանգել են ևս մի հայի` Սաքո Կոզանին: Ավելի վաղ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից նաև սպանվել է ևս մեկ հայ` 1968 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտնել էր, որ պատանդ էին վերցրել Կարո Փամփալյանին, Արսեն Արոյանին, Լևոն Զեյթունյանին, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---