Լևոն Արոնյան. Ջերմուկում ես պատրաստվել եմ London Chess Classic գերմրցաշարին

Լևոն Արոնյան. Ջերմուկում ես պատրաստվել եմ London Chess Classic գերմրցաշարին

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն ավարտել է ուսումնամարզական հավաքը, որը սկսվել էր հոկտեմբերի 24-ին Ջերմուկում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արոնյանն ասաց, որ իր հետ միասին այլ շախմատիստներ էլ են մարզվել և մարզումը լավ է անցել:

«Ջերմուկում ես պատրաստվում էի London Chess Classic գերմրցաշարին, որը մեկնարկում է դեկտեմբերին»,-ասել է շախմատիստը:

Արոնյանը նշել է, որ London Chess Classic-ը շատ կարևոր մրցաշար է և ինքն ամեն ինչ կանի լավ հանդես գալու համար:

London Chess Classic-ը կանցնի դեկտեմբերի 1-10, մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը, Հավայն Ջոնսը (Անգլիա) և Յուդիթ Պոլգարը (Հունգարիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---