Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ խնայողության մասին առանցքային օրինագիծը

Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ խնայողության մասին առանցքային օրինագիծը

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանն այսօր մի քանի ձայնի առավելությամբ հաստատել է կոշտ խնայողության միջոցների և կառուցվածքային բարեփոխումների մասին կառավարական օրինագիծը:

«Կողմ» է քվեարկել 153 պատգամավոր անհրաժեշտ 151-ի դեպքում:

Այժմ Հունաստանը ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ կողմից կստանա 31.5 մլրդ եվրո տրանշ, որը Հունաստանը կփրկի սնանկությունից:

Պատգամավորները քվեարկել են Աթենքի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ բնակչության կենսամակարդակի կտրուկ նվազեցման, իշխանությունների տնտեսական և սոցիալական քաղաքականության դեմ 100-հազարանոց ցույցի պայմաններում:

Ցույցն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---