eyefootball.com. Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլը»

eyefootball.com. Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլը»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլը», հայտնում է eyefootball.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի հետ ցանկանում են պայմանագիր կնքել գերմանական «Բորուսիան», «Շալկե-04» ու իտալական «Յուվենտուսը»:

Կիսապաշտպանն այս խաղաշրջանում «Շախտյորի» կազմում մասնակցել է Ուկրաինայի առաջնության 20 խաղի՝ խփելով 16 գոլ, ինչպես նաև 2 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի «Նորդշելլանդի» հետ խաղում: Հայաստանի հավաքականի ընտրական շրջանի 3 խաղերում Մխիթարյանն աչքի ընկավ մեկ անգամ՝ գոլ խփելով Իտալիայի հավաքականի դարպասը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---