
Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Պենտագոնի հայտարարությունն այն մասին, որ Պարսից ծոցում իրանական երկու կործանիչ կրակել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրան:
«Անցած շաբաթ Պարսից ծոցով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք է մտել անհայտ ինքնաթիռ, որը մեր զինված ուժերի խելացի և վճռական գործողությունների արդյունքում ստիպված էր հեռանալ», - ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Պենտագոնը հայտարարել է, որ իրանական գնդակոծումից հետո անօդաչուն անհետացել է և զգուշացրել` ԱՄՆ -ը պատրաստ է տարածաշրջանում պաշտպանել իր զինուժը: