Վարդան Ոսկանյանը՝ Իրանում մեկնարկած ՀՕՊ զորավարժությունների մասին12 նոյեմբերի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Իրանում մեկնարկեցին ՀՕՊ «Վելայաթ-4» լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հայտնեց IRNA գործակալությունը: Իրանագետ Վարդան Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Միացյալ նահանգների համար այս զորավարժությունները լուրջ քայլերի անցնելու ազդակ չեն լինի: «ԱՄՆ և արևմուտքը միշտ արձագանքում են Իրանում անցկացվող ցանկացած զորավարժության, այս անգամն էլ բացառություն չի լինի, բայց միայն հայտարարություններ կհնչեն», - ասաց նա: Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ հենց ՀՕՊ համակարգերի լայնածավալ զորավարժություններն աննպատակ չեն: «Եթե Իրանի վրա հարձակում, այնուամենայնիվ, լինի, ցամաքային պատերազմ չի լինելու: ԱՄՆ օդուժն է աշխատելու և, բնականաբար, Իրանը պատրաստվում է հենց դրան»,- ասաց նա: Զորվարժություններն անցնում են Իրանի 8 գավառներում: Մասնակցում են Իրանի ԶՈւ, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները և «Բասիջ» կամավորական ջոկատները: Զորավարժություններին մասնակցում են F-4, F-5, F-7, F-14, Սու-14, ՄիԳ-29, ինչպես նաև հետախույզ ինքնաթիռներ: Նախորդ «Վելայաթ-3» զորավարժությունները 2011 թվականին են տեղի ունեցել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |