Սեյրան Օհանյան. 2013 թվականին բանակի հրամանատարական կազմի ուսուցման նպատակով նոր ակադեմիա կգործի

Սեյրան Օհանյան. 2013 թվականին բանակի հրամանատարական կազմի ուսուցման նպատակով նոր ակադեմիա կգործի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, մասնակցել գիտխորհրդի նիստին, շնորհավորել պրոֆեսորադասախոսական կազմին համալսարանի 90-ամյակի առիթով:

«Չկա մի ոլորտ, որտեղ մանկավարժական համալսարանն ընդգրկված չլինի` բանակի կազմավորման ակունքներում էլ է: Արցախյան ազատամարտին նաև մանկավարժականի կամավորական ջոկատներն էին մասնակցում` Մովսես Գյորգիսյանը, Մեխակ Մեխակյանը», - նշեց նախարարը:

Գիտխորհրդի անդամները նախարարին հարցրեր ուղղեցին բանակի հրամանատարության կրթական որակի, սահմանների պահպանության մասին: Նախարարը հայտնեց, որ սպայական անձնակազմի բոլոր օղակները համապատասխան կրթություն ունեն, իսկ 2013-ին նախատեսվում է ձևավորել հրամանատարաշտաբային օղակի պատրաստման ակադեմիա:

Սահմանների պահպանության մասին Սեյրան Օհանյանն ասաց. «1994 թվականից շփման գծում մենք պարտադրողի դերում ենք: Դիվերսիոն հարձակումների և դիպուկահարների գործողություններից կորուստներ ունենում ենք, բայց հակառակորդն իր պատիժը միշտ ստանում է: Կարգապահության առումով 2011-ը բանակի համար լավագույն տարին էր, իսկ այս տարի 2011-ի ցուցանիշն էլ ենք գերազանցում»:

Սեյրան Օհանյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը փոխանակվեցին հուշամեդալներով և բանակի 20-ամյա ու համալսարանի 90-ամյա պատմության մասին գրքով ու ալբոմով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---