Բենիսիո դել Տորոն հանդես կգա կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերում![]() 15 նոյեմբերի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Բենիսիո դել Տորոյին դեր են առաջարկում «Կորսված դրախտ» ռոմանտիկ թրիլերում: Ֆիլմի գլխավոր հերոսն է երիտասարդ սերֆեր Նիկը, ով գալիս է Կոլումբիա եղբոր մոտ և այնտեղ սիրահարվում Մարիա անունով աղջկա: Հետո Նիկը պարզում է, որ իր սիրեցյալի հորեղբայրը նարկոբարոն Պաբլո Էսկոբարն է: Տորին առաջարկում են հենց Էսկոբարի դերը: Ֆիլմի ռեժիսորն է Անդրեա դի Ստեֆանոն: Ֆիլմի բյուջեն կկազմի շուրջ 25 մլն դոլար: Նկարահանումները կսկսվեն Պանամայում 2013-ի մարտին և կտևեն 11 շաբաթ: Partner news Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Partner news |