Վիտալի Կուստով. Հայաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր թշնամիներ և ընդհանուր բարեկամներ![]() 19 նոյեմբերի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների շարքում յուրաքանչյուր ընտրությունների հետ աճում է հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվը, դա ուկրաինական հանրությանը համայնքի ինտեգրվածության բարձր մակարդակի ցուցանիշ է, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է «Ֆրազա» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը: «Ինձ թվում է, որ բազմաթիվ այլ գործոններից բացի, դա նաև վկայում է հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ Ուկրաինայի բնակիչների աճող վստահության մասին: Ենթադրում եմ, որ Ուկրաինայում հայ համայնքի ազդեցությունը կաճի նաև հետագայում: Եվ դա դրական գործընթաց է, քանի որ Հայաստանը և Ուկրաինան ունեն շատ ընդհանուր պատմական արմատներ, ընդհանուր թշմանիներ և ընդհանուր բարեկամներ»,- հայտարարել է Կուստովը: Ուկրաինայի խորհրդարանում ընտրությունների արդյունքներով երեք հայեր դարձել են պատգամավորներ: Ուկրաինայի Գերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և անվանի ձեռնարկատեր Նվեր Մխիթարյանը, ինչպես նաև Խարկովի շրջանի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը: Առաջիկայում Ուկրաինայի Հայերի միությունը պլանավորում է հրավիրել բոլոր մակարդակների հայազգի պատգամավորներին ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբան հարցեր: ՈՒՀՄ քարտուղարության տվյալներով, տեղի խորհուրդների պատգամավորներ են ավելի քան 30 հայեր: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |