2013-ին Հայաստանի ավագ դպրոցները կունենան Wi-Fi

2013-ին Հայաստանի ավագ դպրոցները կունենան Wi-Fi

PanARMENIAN.Net - 2013 թ-ին Հայաստանի ավագ դպրոցները կապահովվեն Wi-Fi ցանցով: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագիրը նախատեսված է նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև տարեսկզբին կնքված պայմանագրով: Նախարարը նշեց, որ ցանցի ապահովումը դպրոցներում պետք է տեղի ունենար այս տարի, սակայն որոշվեց, որ Wi-Fi-ով նախ կապահովվեն բուհերը, այնուհետև դպրոցները:

Բացի այդ, ԿԳՆ-ի և ընկերության միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում կիրականացվեն մի քանի այլ ծրագրեր:

Մինչև տարեվերջ կստեղծվի Հայաստանում դպրոցների վարկանիշավորման ծրագիր, այսինքն կստեղծվի ազգային վարկանիշավորման համակարգ: Նույն համակարգը կստեղծվի նաև ՀՀ բուհերում: Հիշեցնենք, որ վերոնշլալ պայմանագրով արդեն գործարկվել է «Պաշարների շտեմարան» կայքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---