Թուրքիայում Իլհամ Ալիևին չեն սիրում՝ այդ մարդը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար

Թուրքիայում Իլհամ Ալիևին չեն սիրում՝ այդ մարդը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար

PanARMENIAN.Net - Սկզբունքորեն, վաղուց է հայտնի, որ ադրբեջանա-թուրքական «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» գաղափարը նշանակություն ունի միայն Ադրբեջանի համար, որը «ավագ եղբայր» Թուրքիայի կարիքն ունի: Չնայած թուրք պաշտոնյաների հավաստիացումներին, բուն թուրքական հանրությունը եղբայրաբար չի վերաբերվում ադրբեջանական հանրությանը: Թուրքիայում ադրբեջանցիներին «վերևից» են նայում և հազիվ թե հանուն նրանց ինչ-որ զոհողությունների գնան:

Սա հիանալի հաստատում է այն արձագանքը, որը ստացան Ադրբեջանի նախագահի ցինիկ հայտարարությունները Հայաստանի մասին: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե պարզվում է, «Հայաստանը որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստացի դա գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտերկրից և հին ադրբեջանական հողերում ստեղծված արհեստական տարածք է»: Ավելին, Ալիևն ասել է, թե «Ադրբեջանը գնալով հզորանում և ամրանում է, իսկ Հայաստանը գնալով թուլանում է ու անկում է ապրում»: «Մենք առաջիկայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացման ուղղությամբ»,-խոստացել է ադրբեջանցի նախագահն իր ենթականերին:

Թուրք ընթերցողները միանգամայն անսպասելի կերպով են արձագանքել Հայաստանի մասին Իլհամ Ալիևի խոսքերին: Մասնավորապես, իր մեկնաբանություններում ընթերցողներից մեկը գրել է.«Այս հայտարարությունը վայել չէ պետական գործչին: Նրա հայրը խելացի մարդ էր, սակայն որդին չի ժառանգել նրա նրբանկատությունն ու դիվանագիտական հմտությունները: Եվ նա իր հետևից է քաշում Թուրքիային»: «Այդ մարդը սպառնալիք է խաղաղությանը տարածաշրջանում: Մի մոռացեք, որ նա է պատասխանատւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման համար»,-գրում է մեկ այլ ընթերցող Թուրքիայից: «Ադրբեջանում նավթի արդյունահանման նվազման պայմաններում հիստերիան Ալիևի համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է: Վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ նավթի արդյունահանումն Ադրբեջանում գնալով նվազելու է: Այո, նավթը շատ փող բերեց Ադրբեջանին, սակայն բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում: Ես չեմ ասում թե Հայաստանը դրախտավայր է, սակայն շարքային ադրբեջանցիները նույն խնդիրներն ունեն, ինչ հայերը»,-ասվում է մեկ այլ թուրք ընթերցողի մեկնաբանության մեջ»:

Հայաստանում Ալիևի ելույթը համեմատել են 1930-40թթ. Ադոլֆ Հիտլերի ելույթների հետ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ալիևին անվանել է «բռնապետական պետության բռնապետ առաջնորդ»: «Իր ցինիկ հայտարարություններով Ալիևը ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ, և որ այդ գաղափարախոսությունը զարգանում է նրա նման առաջնորդների շնորհիվ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---