«Քաղաքական PR-ը սոցիալական ցանցերում» սեմինար՝ Ծաղկաձորում

«Քաղաքական PR-ը սոցիալական ցանցերում» սեմինար՝ Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Քաղաքական PR-ը՝ սոցիալական ցանցերում» խորագրով միջկուսակցական սեմինարը։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ծրագրին մասնակցության հրավեր է ուղարկվել խորհրդարանական բոլոր ուժերի երիտասարդական կառույցներին։ Հրավերը հաստատել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», ՄԻԱԿ-ը։ Սեմինարին կմասնակցեն նաև համացանցում ակտիվ գործունեություն ծավալող «Հայազն» երիտասարդական միության անդամները, անհատ ակտիվիստներ։

Եռօրյա սեմինարի օրակարգը բավականին հագեցած է։ Յուրաքանչյուր կազմակերպություն կներկայացնի քաղաքական PR-ի իր փորձը։ Կազմակերպիչների կողմից կներկայացվի համացանցում և լրատվամիջոցներում հայաստանյան քաղաքական դաշտի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը։ Ներկա են լինելու մեդիա ոլորտի մասնագետներ, ովքեր իրենց դասախոսությունների միջոցով անդրադառնալու են քաղաքական PR-ի նրբություններին ու արդյունավետ մեթոդներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---