ՂՐԻՄԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ղրիմի գերագույն ռադայի նստաշրջանում մայիսի 19-ին ընդունվել է որոշում` ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակի օր: Որոշումն ընդունվել է պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովի առաջարկությամբ, որը գլխավորում է Ղրիմի ռուսական համայնքի Կոնգրեսը: Որոշումն ընդունելուն կողմ են քվեարկել դահլիճում գտնվող 62 պատգամավորներից 59-ը : «Նման հիշատակման օրերը պետք է լինեն մեր պատմության մեջ: Ես կարծում եմ, որ հայ համայնքը մեզ երախտապարտ կլինի»,- նշել է Շուվայնիկովը` ելույթ ունենալով նստաշրջանում, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---