23 մայիսի 2005 - 09:25 AMT
ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր Մոսկվայում բացվում է ԱՊՀ տնտեսական խորհուրդի նիստը, հաղորդում է Իտար-Տասսը: Նիստի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու հայեցակարգի նախագիծը: Բացի այդ նիստի մասնակիցները քննարկելու են նաեւ ԱՊՀ երկրների «տեխնիկական կարգավորումների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ինչպես նաեւ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու դրա բարելավման հեռանկարները: