Ավստրալիան Հայաստանին կհատկացնի 24,5 մլն դոլար սիրիահայ փախստականներին օգնելու համար

Ավստրալիան Հայաստանին կհատկացնի 24,5 մլն դոլար սիրիահայ փախստականներին օգնելու համար

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հայ դատի հանձախումբը Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության ու Միջազգային օգնության և առևտրի բաժնի հետ համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայ փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:

Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհրդի անդամ Ուոլտ Սեկորդը նույնպես հանդես է եկել Սիրիայի հայ համայնքին աջակցելու և Ավստրալիայի կողմից նրան օգնություն ցուցաբերելու օգտին: Նա մտահոգություն է հայտնել Սիրիայի հայերի դրության հետ կապված և հավելել. «Ես աջակցում եմ Ավստրալիայի կառավարության խոստմանը Հայաստանում փախստականներին 24,5 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ»:

«Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք Հայաստանի գերատեսչություններին 24,5 մլն դոլար օգնություն տրամադրելու ուղղությամբ` սիրիահայերին աջակցելու համար»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---