14  26.11.12 - «Նաիրիտ»-ի աշխատակիցների ցույցը

Նախագահականում ու էներգետիկայի նախարարությունում խոստացան լուծել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի հարցը

Նախագահականում ու էներգետիկայի նախարարությունում խոստացան լուծել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի հարցը

PanARMENIAN.Net - Նախագահականի դիմաց հավաքված ցուցարարները նախագահական նստավայրի առջև բարձրացրեցին աշխատավարձերի ու «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերը: Հավաքված մոտ 400-500 աշխատակիցներից 3 պատվիրակների՝ արհմիության նախագահի ու ևս երկու աշխատակցի, հաջողվեց հանդիպել նախագահականի ներկայացուցչին: Կինը համառորեն չցանկացավ ներկայանալ: Այս մասին նախագահականի մոտից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Պատվիրակներին ուղեկցեցին նախագահական, որտեղ վերջիններիս ասացին, որ շուտով 3 ամսվա աշխատավարձը, հնարավոր է, տան:Խոստացան նաև, որ մինչև դեկտեմբերի 20-ը կլուծվի վերագործարկման հարցն ու հավաստիացրեցին, որ «Նաիրիտ»-ը չի փակվի: Խոստացան լուծել նաև պայմանագրերի հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին աշխատակիցները՝ իրենք այս խոստումներին թերահավատորերն են մոտենում:

Աշխատակիցներն ասացին, որ վերջին աշխատավարձը ստացել են 2012-ի սեպտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համար:

Այս ընթացքում, «Նաիրիտ»-ի աշխատակիցների 9 հոգանոց պատվիրակություն ընդունեց նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով ևս նմանատիպ խոստումներ է տվել: Ինչպես աշխատակիցներն են ասում՝ իրենք «գնալու եմ մինչև վերջ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---