Ուկրաինացի քաղաքագետը հայկական սփյուռքի զարմանալի հատկությունների մասին

Ուկրաինացի քաղաքագետը հայկական սփյուռքի զարմանալի հատկությունների մասին

PanARMENIAN.Net - «Հայ համայնքներն աշխարհի տարբեր երկրներում զարմանալի առանձնահատկություն ունեն: Մի կողմից հայերը խորը կապ են պահպանում պատմական հայրենիքի հետ, մյուս կողմից՝ ամուր կերպով արմատավորվում են նոր հայրենիքում, զգալով իրենց որպես այդ երկրի քաղաքացիներ, աշխատելով հանուն նրա բարգավաճման: Անշուշտ, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նոր հայրենիքը բաց է ու հյուրընկալ նրանց հանդեպ»,-հայտարարել է Analitika.at.ua-ին տված մեկնաբանության մեջ ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

Ըստ նրա, հանրահայտ է, թե որքանով են հայերը ներդաշնակ ինտեգրվել այնպիսի երկրների կյանքին ու մշակույթին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, թե որքան հայեր են այնտեղ դարձել գիտության, մշակույթի գործիչներ, ազգային հերոսներ:

«Վաղեմի ժամանակներից իր դռները հայերի առջև բացել է նաև Ուկրաինան: Ուստի, զարմանալի չէ, որ հայերից շատերի դերն այստեղ նույնպես նշանակալից է եղել: Բավական է հիշեր Սերգեյ Փարաջանովի անունը:

Այդ ավանդույթի հունում է նաև հայերի մասնակցությունը Ուկրաինայի քաղաքական կյանքին:

Մաղթենք Գերագույն ռադայի նորընտիր հայ պատգամավորներին հիշել ընտրողների առջև իրենց պարտքի մասին: Նրանց կարող է օրինակ ծառայել հայտնի իրավապաշտպան, պատգամավոր Հենրիխ Ալթունյանը»,-հայտարարել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---