Երևանյան բռնցքամարտի ԱԱ ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ

Երևանյան բռնցքամարտի ԱԱ  ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի խոսքով, նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների աշխարհի առաջնությունը կնպաստի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը:

«Այս պահին մասնակցության հայտ ներկայացրած 70 երկրներից 50-ն արդեն ժամանել են Հայաստան: Վերջին պահին երկու երկրներ`Կոնգոն և Գամբիան, հրաժարվել են մասնակցել առաջնությաննը: Այդպիսով, երևանյան մրցաշարին հանդես են գալու 68 երկրի 620 բռնցքամարտիկներ»,- ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով, Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ կայուն թիմ է և պատրաստ է այս ստուգատեսին: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ թիմում կան մի քանի առաջատարներ, սակայն չցանկացավ առանձնացնել նրանց մյուսներից: «Մեր սպասելիքներն այս առաջնությունից շատ մեծ են, հույս ունենք, որ հայ մարզիկները լավ կմասնակցեն: Նրանք սեփական հարկի տակ են մրցելու, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա»,- ընդգծեց Մուրադյանը: Ըստ նրա, առաջնության կազմակերպման ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ:

ՀԲՖ-ի նախագահն ավելացրեց, որ իրենք կփորձեն անցկացնել 2016 թվականի Օլիմպիական խաղերի որևէ վարկանշային մրցաշար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---