ՏՄՊՊՀ ղեկավարը կպատմի իր գերմանացի գործընկերներին մրցակցության կարգավորման ոլորտում հաջողությունների մասին

ՏՄՊՊՀ ղեկավարը կպատմի իր գերմանացի գործընկերներին մրցակցության կարգավորման ոլորտում հաջողությունների մասին

PanARMENIAN.Net - Եռօրյա այցով այսօր Գերմանիա է մեկնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու նոյեմբերի 26-ից 28-ը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվող պաշտոնական հանդիպումներին:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) նախագահ Ադրեաս Մունդթի և Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության պետքարտուղար Պիտեր Հայցեր հետ: Այցի նպատակն է ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնյաներին և մասնակիցներին ծանոթացնել Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) գործունեությանը, Գերմանիայի պետական օժանդակության վերահսկողության արդի գործելակերպին և ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համանման մարմինների հետ, ինչպես նաև ներկայացնել մրցակցության կարգավորման ոլորտում Հայաստանում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:

Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա փետրվարին: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումն է և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումը:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն եվրո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---