Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն գազի հարցում

Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն գազի հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը միշտ կարողացել են պայմանավորվել բնական գազի մատկարարաման գնի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե երկու ռազմավարական գործընկերները չեն կարողանում պայմանավորվածության գալ գազի գնի շուրջ: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է գինը հասցնել 330 դոլարի 1000 խմ գազի դիմաց:

«Կարող եմ ասել, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարող պայմանավորվել, և երբեք չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Եվ այս դեպքում էլ մենք համաձայնության ենք եկել հիմնական սկզբունքների վերաբերյալ, մնում են տեխնիկական մանրուքները, որոնք մշակման կարիք ունեն»,-ասել է վարչապետը:

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի ժամանակ կոռեկտ չէ հանրության դատին հանձնել համատեքստից դուրս որևէ դրույթներ: «Դա սխալ է: Ուստի, երբ բանակցային գործընթացն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---