Տիգրան Սարգսյան. Իր հնարավորությունների ներածին չափով Հայաստանը փորձում է օգնել սիրիահայերին

Տիգրան Սարգսյան. Իր հնարավորությունների ներածին չափով Հայաստանը փորձում է օգնել սիրիահայերին

PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամը, անկասկած, ազդում է Հայաստանում իրավիճակի վրա, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: «Այն չի կարող չազդել մի քանի պատճառներով: Առաջին հերթին, Սիրիան Հայաստանին մոտ է գտնվում, մենք ավանդաբար լավ հարաբերություններ ունենք այդ երկրի հետ: Երկրորդ՝ լավ կազմակերպված հայ համայնքը: Այդ հարցը մեզ նույնպես շատ է անհանգստացնում»,- ասել է նա:

Դրա հետ կապված վարչապետը նշել է, որ Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել, որոնք ինչ-որ կերպ կմեղմացնեն բեռը, որն իր վրա կրում է հայ համայնքը: «Մեր հնարավորությունների ներածին չափով մենք փորձում ենք նրանց օգնել: Նրանցից շատերը միջին դասի ներկայացուցիչներ են, նրանք կորցնում են այնտեղ իրենց բիզնեսը, իրենց եկամուտները, և նրանք ստիպված են լինում սկսել զրոյից»,- ասել է նա:

Վարչապետը հաղորդել է, որ Սիրիայից Հայաստան են ժամանել գրեթե 5000-6000 հայրենակիցներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---