ԼՂՀ նախկին արտգործնախարար. Ստեփանակերտ-Երևան չվերթը իրագործելի է առանց Ադրբեջանի համաձայնության

ԼՂՀ նախկին արտգործնախարար. Ստեփանակերտ-Երևան չվերթը իրագործելի է առանց Ադրբեջանի համաձայնության

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան Ստեփանակերտի օդանավակայանի հարցում շատ բան չփոխեց: Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ լինելով տարածաշրջանում պարզապես նրանք ստիպված էին ավելի կոնկրետ հայտնել իրենց դիրքորոշումը՝ մի բան, որ նախկինում լղոզված էր: «ԱՄՆ պետդեպի ղեկավարը դեռ մինչ այդ հայտարարություն արեց և ասաց, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավական փաստաթղթերին և ոլորտում ձևավորված պրակտիկային համահունչ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Մելիքյանը և նկատեց, որ միջազգային պրակտիկայում քաղաքացիական օդանավերի թռիչքների վերաբերյալ որևէ արգելք չկա: Իսկ հրադադարի վերաբերյալ փաստաթղթում եթե անգամ որևէ արգելանք եղել է, դա վերաբերվել է բացառապես ռազմական օդանավերին: «Հայկական կողմի ճկունությունը կարող է իրապես դեր կատարել և հարցը լուծելի դարձնել, թեև թվում է թե մթնոլորտը մեզ համար բարենպաստ չէ: Ստեփանակաերտ-Երևան չվերթը իրագործելի է առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության: Բայց նման խնդիր չէր առաջանա, եթե Հայաստանը սկսեր Արցախի ճանաչման գործընթացը և ոլորտային համաձայնագրեր կնքեր»,- ասաց Արմեն Մելիքյանը և հիշեցրեց, որ թուրքական օդանավերը թռչում են այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը միայն Թուրքիայի կողմից է ճանաչված:

Ասուլիսին ներկա էր նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով կարծիք հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ բացասկան հայտարարություն անելով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են խուսափել ցանկացած հարցից, որը կարող է դառնալ պատերազմի սկիզբ: «Նրանց նպատակը այն է, որ Մերձավոր Արևելքի քաոսը չգա այստեղ: Նրանք չեն ցանկանա, որ Երևանից Ստեփանակերտ թռիչքներ լինեն, բայց հնարավոր է դրանք լինեն այլ երկրներից»,- ասաց Արամ Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---