ԻՆՏԵՐՊՈԼԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ աջակցությամբ Ինտերպոլը ազատ է արձակել հայ հրապարակախոս Զորի Բալայանին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը անհապաղ միջամտել է հարթելու համար այդ միջադեպը: Ինչպես նշել է Հ.Գասպարյանը, այդ միջադեպը առնվազն թյուրիմացություն է, քնի որ 2001 թվականին Հայաստանի այն ժամանակվա Ներքին գործերի նախարարությունը եւ ԱԳՆ-ն գործադրել են բոլոր ջանքերը ապացուցելու համար Ադրբեջանի կողմից Զ.Բալայանին ներկայացվող մեղադրանքների անհեթեթությունը եւ ինտերպոլի ցուցակներից նրան հանելու համար: Նշենք, որ Զ.Բալայանը ձերբակալվել է Ինտերպոլի կողմից Ադրբեջանի կառավարության դիմումի հիման վրա: Զորի Բալայանը ձերբակալվել էր Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի նավահանգստում, որտեղ նա եղել է Կարեն Բալայանի հետ «Կիլիկիա» նավի նավարկության շրջանակներում, որը կատարում է «յոթ ծովերով» նավարկության երկրորդ փուլը: Իտալական ոստիկանությունում հնգժամյա ձերբակալությունից հետո «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը եւ Զորի Բալայանը ազատ են արձակվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---