Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել (վիդեո) 29 նոյեմբերի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը շարունակում է ծառայել որպես մեծահարուստների առաձնատների շինանյութ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հուշարձանի ոչնչացումը սկսվել է դեռ 2006 թվականին: 2008 թվականինց այն համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ավերումը շարունակվում է: «Մեծահարուստների թվում է նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, թեև նա իր տունը կառուցել է 2007 թվականին, երբ դեռ «Քարերի սիմֆոնիան» հուշարձանի կարգավիճակ չուներ»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը: Դեպքի առնչությամբ բնապահպան ակտիվիստները դիմել են Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանին, նա էլ ասել է, որ միայնակ չի կարող վերահսկել գյուղի ողջ տարածքը: Ասուլիսի մյուս բանախոս Սարմեն Շահիջանյանը այս քարերի ոչնչացումը համեմատեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման հետ՝ նշելով, որ այն դժվար չէ պահպանել, քանի որ գյուղից հեռու չէ: «2008 թվականից խոսվում է սրա մասին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չկա: Տուրիստական առումով Հայաստանի թիվ մեկ այցեքարտը Գառնին է»,- ասաց նա: Ակտիվիստները նշեցին նաև, որ պատկան մարմիններին դեռ չեն դիմել: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |