«Ժողովուրդ». Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է. հին ԲՀԿ-ականների մտավախությունն է

«Ժողովուրդ». Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է. հին ԲՀԿ-ականների մտավախությունն է

PanARMENIAN.Net - Մի քանի ԲՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ տեղեկացրել են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման գաղափարը ԲՀԿ-ում միանշանակ ընդունելի չէ: «Մասնավորապես, այսպես ասած, հին ԲՀԿ-ականների շրջանում լուրջ մտավախություն կա, որ Գագիկ Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է և: Ավելին, ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանի առաջադրման գաղափարը նրա մոտ սերմանել են խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ ընտրացուցակ գործուղված անձինք, որոնք պարզապես սրտացավ չեն ո՛չ Ծառուկյանի, ո՛չ էլ ԲՀԿ-ի նկատմամբ:

Այս թեմայով թերթը զրուցեց երիտասարդ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, ով ասաց. «Ես չգիտեմ՝ հին, նոր ինչ կապ ունի: Ձեզ ասեմ, որ ժողովրդի կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, և հիմա պաշտոնական տեղեկություն չկա, որ նա կառաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում»»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---