Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին

PanARMENIAN.Net - Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ՄԱԿ-ում արաբական երկրների խումբը նախապատրաստել էր կազմակերպությունում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը քննարկվեց նոյեմբերի 29-ին: Քվերակության արդյունքում Պաղեստինը ստացել է դիտորդ-պետության կարգավիճակ: Դա թույլ կտա վերջինիս մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների և հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան:

Հիշեցնենք նաև, որ Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ պաղեստինյան տարածքներում Իսրայելի «Ամպի սյուն» գործողության պատասխանատուներին պատժելու պահանջով: Այս մասին հայտարարել է ՊԱԿ Գործկոմի անդամ Սալեհ Ռաֆատը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---