«ՀԺ». Դեկտեմբերի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

«ՀԺ». Դեկտեմբերի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

PanARMENIAN.Net - Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 17-ին կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու: Թե ինչ հարցեր են քննարկվելու, դեռ պաշտոնապես հայտնի չէ: 2013-ի բյուջեի նախագիծը, ըստ ԱԺ «ՀԺ» աղբյուրների, նախատեսվում է քվեարկության դնել եկող չորեքշաբթի:

Ըստ որոշ լուրերի, նշված արտահերթ նիստում քննարկվելու են կիսատ մնացած մի շարք հարցեր, այդ թվում` կառավարության հեղինակած հարկային փաթեթը: Չի բացառվում, որ կառավարությունը որոշել է այդ փաթեթն արտահերթով անցկացնել, հաշվի առնելով, որ ԱԺ հաջորդ քառօրյան դեկտեմբերի 24-27-ին է, և դժվար կլինի ամանորի նախօրեին քվորում ապահովել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---