Վրաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը հավաքվել են Երևանում

Վրաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը հավաքվել են Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---