Էթիկայի ի՞նչ նորմերի պետք է հետևի պետական պաշտոնյան

Էթիկայի ի՞նչ նորմերի պետք է հետևի պետական պաշտոնյան

PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովը: Բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննել են պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտներն ու մշակել առաջարկներ միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգող դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:

Համաժողովին մասնակցում են ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Համաժովը նախաձեռնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---