ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից

ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից

PanARMENIAN.Net - Ավարտին են հասել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Այս մասին այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրանից հետո կանցնեն մուտքի արտոնագրերի պահանջի վերացման շուրջ բանակցություններին և 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգը:

«Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ նկատեց, որ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրին էլ ավելի կամրապնդի Հայաստանի և ԵՄ-ի միջև կապը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզաների ճանապարհորդություններ լինեն»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն էլ հայտնեց, որ Հայաստանի նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:

ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---