Ավստրալիան միացել է G20-ի աշխատանքը համակարգող երկրների «եռյակին»![]() 3 դեկտեմբերի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիան միացել է Ռուսաստանին և Մեքսիկային, որոնք առաջիկա տարվա ընթացքում կկազմեն երկրների «եռյակ», որը կհամակարգի «Քսանյակի խմբի» (G20) աշխատանքը: Այդ խումբն իրենից ներկայացնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունների ոչ ֆորմալ ֆորում: Ֆրանսիական Կաննում անցած տարվա նոյեմբերին կայացած G20-ի գագաթաժողովում որոշում է ընդունվել ստեղծել «եռյակի» համակարգող ինստիտուտ, որի կազմը փոխվում է ռոտացիային համապատասխան և կազմված է գործող նախագահից, նրա նախորդից և հաջորդից: Այս տարի մինչև դեկտեմբերի 1-ը «քսանյակի» նախագահ էր Մեքսիկան, անցած շաբաթ նախագահությունն անցել է Ռուսաստանին, 2013-ի վերջին կանցնի Ավստրալիային: Փաստաթղթում հաղորդվում է, որ Ավստրալիայի վարչապետը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհավորել է նրան «քսանյակում» նախագահության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել սերտ կապեր հաստատել Սանկտ Պետերբուրգում 2013-ի սեպտեմբերին կայանալիք G20-ի գագաթաժողովի նախապատրաստման գործընթացում: Ավստրալիան պլանավորում է G20-ի գագաթաժողով անցկացնել 2014-ի նոյեմբերին Բրիսբենում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |