Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու

Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովրդավարական միության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որին մասնակցել են ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում է եղել ներկա քաղաքական իրավիճակի քննարկումը առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺՄ գրասենյակից, կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծել սպասվող զարգացումները: Որոշում է ընդունվել, որ 2013թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկել է հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունել՝ 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ՝ հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---