ԵՄ. ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով

ԵՄ. ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը չի կարող որևէ այլընտրանք լինել: Այս մասին ասված է նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունված հայտարարությունում: Միևնույն ժամանակ՝ այդ հայտարարության մեջ ափսոսանք կա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամոլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայտարարության մեջ ընդգծվել է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը: Այս դրույթի ամրագրումը, ըստ բանախոսի, չափազանց կարևոր է հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև առանց բացառության բոլոր այն սկզբունքներին, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում:

Սամվել Ֆարմանյանն ընդծել է այն դրույթի ամրագրումը, ըստ որի ՀՀ խորհրդարանականները Եվրախորհրդարանի հետ միասին կարևորում են հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը՝ որպես էական քայլ՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը:

Փատաթղթում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտության միջոցով: Սամվել Ֆարմանյանի հավաստմամբ՝ խորհրդարանական ձևաչափով ընդունված փաստաթղթերի համատեքստում սա նոր ձևակերպում է, ինչը դրական է գնահատվում:

Չի շրջանցվել նաև դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու անհրաժետությունը, ինչպես պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կառույցները:

Նաև արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջությամբ պաշտպանում է 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որով մասնավորապես կոչ է արվում ստեղծել միջադեպերի կանխարգելման և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործուն մեխանիզմ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---