Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել

Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել

PanARMENIAN.Net - Լիբանանյան բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար, Լիբանանի բանակի շքանշանակիր Սամսոն Անդրանիկյանը զոհվել է իր պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթը: Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական Ժունիե թաղամասում:

Անդրանիկյանը հետապնդում էր բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Հասան Ահմեդ Ղարիբին: Հանցագործի և բանակի ջոկատի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում Ղարիբը վիրավորվել է, այնուհետև ձերբակալվել:

Սամսոն Անդրանիկյանը ծնվել է 1971 թ-ին` Բուրջ Համուդում: Այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորման արարողությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---