Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ի և «Ենի Ադրբեջան»-ի միջև համագործակցություն չի լինելու

Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ի և «Ենի Ադրբեջան»-ի միջև համագործակցություն չի լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր չեն ստորագրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն: «Այն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ»,- ասաց Արտակ Զաքարյանը և ընդգծեց, որ սա միջկուսակցական համագործակցություն է և պետք չէ տեղափոխել միջպետական հարթակ: «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նոր է միացել այս ձևաչափին և արձանագրությունները «Ենի Ադրբեջան»-ի հետ չեն ստորագրվել: Սա ինչ-որ սենսացիա չէ, մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք, որոնց կողմերից է նաև Ադրբեջանը: Ուղղակի գոյություն ունեն որոշ վերապահումներ և մեր համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, ինչը բացառված է և չի կարող լինել, այլ մյուս երկրների կուսակցությունների հետ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---