«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2012 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը:

The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են բանկերի կողմից տրամադրված տվյալների և ամսագրի փորձագետների վերլուծության համադրության հիման վրա: Ֆինանսական ցուցանիշներից բացի, հաշվի են առնել նաև հետևյալ չափանիշներ. Բանկի քաղաքականությունը, աճի ուղղությունները, եկամուտների ավելացմանը միտված քայլեր, նորարարական տեխնոլոգիաների ներմուծում և կիրառում, և այլն։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2012 թվականի դեկտեմբերյան համարում:

«Մեզ համար չափազանց կարևոր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաջողություններին և ձեռքբերումներին The Banker հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից տրված գնահատականը։ Վերջին երկու տարիները իրականում ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համար, որին կարողացանք հասնել մեզ հետ ամենօրյա բիզնեսը ընտրած հաճախորդների կարիքներին և սպասումներին առավելագույնս ուշադրություն դարձնելու արդյունքում», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

2012-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի շահույթը հարկումից հետո կազմել է 5.7 միլիարդ ՀՀ դրամ` 24 տոկոսի աճ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ակտիվները կազմել են 207 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 15 տոկոսով:

Հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմել են 133 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 23 տոկոսով:

Հաճախորդների ավանդները կազմել են 131 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 8 տոկոսով: Կապիտալի եկամտաբերությունը կազմել է 23 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---