Երևանի ԱԱ. Հայտնի են Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկների մրցակիցների անունները

Երևանի ԱԱ. Հայտնի են Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկների մրցակիցների անունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում, որտեղ անցկացվում է բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, կկայանան կիսաեզրափակչի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի անդամներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):

Հարությունովի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շահմանովը, իսկ Մելքոնյանինը` Անգլիայի ներկայացուցիչ Հյուգ Ֆարին:

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ: Եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---