Ադրբեջանցիներն ու թուրքերը պատրաստվում են «գրել թյուրքական պատմությունը»

Ադրբեջանցիներն ու թուրքերը պատրաստվում են «գրել թյուրքական պատմությունը»

PanARMENIAN.Net - Թյուրքական ընդհանուր պատմությունը կազմելու վերաբերյալ հարցերի քննարկման ժողովի ընթացքում, որը կայացել է Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովի Թուրքիա կատարած այցի ժամանակ, առաջին հերթին որոշում է կայացվել «ադրբեջանա-թուրքական պատմությունը» գրելու մասին, գրում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Քննարկումների ընթացքում նաև որոշում է կայացվել «ընդհանուր-թյուրքական պատմությունը գրելու աշխատանքներում ներգրավել այլ թյուրքական ժողովուրդների պատմաբաններին»: Պատմաբան Ինալջիգ Հալիլը հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանը «միշտ էլ նշանակալի դեր է խաղացել ընդհանուր-թյուրքական պատմության մեջ»:

Ինչպես հայտնի է, և թուրքերը, և, առավել ևս, ադրբեջանցիները պատմության ժխտման և արտագրման վարպետներ են:

Անգամ Հայոց ցեղասպանությունից 97 տարի անց Թուրքիան հրաժարվում է ընդունել իրականացված հանցագործությունը, հայտարարելով, որ հայերը «սպանվել են, քանի որ պատերազմի ընթացքում ընդվզել են իշխանությունների դեմ»: Ընդ որում, Թուրքիայում հայտարարում են, որ զոհերի 1,5 միլիոնանոց թիվը չափազանցեցված է: Թուրքիայում զուգահեռաբար ժխտվում է նաև հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ժողովրդի պատմությունը ծայրեծայր հորինված է ադրբեջանցի «պատմաբանների» կողմից:

Մինչև 1918թ Կովկասի տարածքում ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջան անվանումը ԵՐԲԵՔ չի հիշատակվել: Ադրբեջանը հին պարսկական Ատրպատական շրջանն է: Այս տարածքը պատմության հենց ամենասկզբից մինչ օրս գտնվում է Իրանի տարածքում` Արաքս գետից դեպի հարավ:

Մինչխորհրդային փաստաթղթերում «ադրբեջանցիները» հիշատակվում են որպես մահմեդականներ, թուրքեր, կովկասյան թաթարներ և այլն: Այդ շրջանում ադրբեջանական ազգը` որպես ընդհանուր էթնիկ միավոր, դեռևս գոյություն չուներ: Նրանք հիմանականում կիսաքոչվոր կյանքով էին ապրում:

Ռուսական Կայսրության անկումից հետո, Թիֆլիսում 1918թ մայիսի 27-ին Մահմեդական ազգային խորհուրդը Արևելյան-Կովկասյան Մահմեդական Հանրապետության անկախության հռչակագիր սահմանեց: Շուտով այն վերանվանվեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն:

Հետագայում 1936թ «Ստալինյան սահմանադրության» համաձայն, Ադրբեջանական ԽՍՀ տարբեր մահմեդական ժողովուրդներին սկսեցին կոչել «ադրբեջանցիներ»` նախկինում կիրառվող «թյուրքի», «թաթի», «թալիշի», «քուրդի», «լեզգինի» փոխարեն:

Սակայն, չնայած բոլոր պատմական փաստերի, այսօրվա ադրբեջանցիները շարունակում են իրենց մասին հայտարարել որպես «հին ազգի, որը Կովկասում ապրել է հնագույն ժամանակներից»: Նրանց բացարձակապես չի հուզում այն, որ այդ հայտարարությունների միակ ապացույցը կարելի է գտնել միայն ադրբեջանցի պատմաբանների ադրբեջանական գրքերում:

Ադրբեջանցիներն ու թուրքերը որոշել են գրել իրենց պատմությունը. դողա գիտական աշխարհ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---