ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում սեփական պաշտպանության նախարարությունն է ստեղծում![]() 6 դեկտեմբերի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում ստեղծում է սեփական պաշտպանության նախարարությունը` Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտության նախապատրաստությունների շրջանակում: Ինչպես հաղորդել է եգիպտական ռադիոն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՄԱՍ-ի կառավարությունում ՆԳ նախարար Ֆատհի Համմադը: Այդ ծրագրի իրականացման պարագայում պաղեստինցիները պատմության մեջ առաջին անգամ կունենան սեփական պաշտպանության նախարարությունը: Մինչ այժմ այդ գերատեսչության գործառույթները կատարում էր ՆԳՆ-ն, որը ղեկավարում էր ինքնավարության ուժային կառույցները ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափերին: Ֆատհին նախազգուշացրել է, որ «Իսրայելի հետ նոր պատերազմները էլ ավելի դաժան են լինելու, սակայն մենք վստահորեն մտադիր ենք ազատագրել Պաղեստինը», փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |