Շամամ Հարությունյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Շամամ Հարությունյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, հայտնում է ՀՀ կառավարության Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շամամ Հարությունյանը ծնվել է 1956թ. փետրվարի 27-ին Աբովյանի շրջան, Գեղաշեն գյուղում: 1973-1978 թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, մասնագիտացումը` աշխատանքի էկոնոմիկա:

Աշխատանքային գործունեություն.

1969-1972 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոլտնտեսական

1978-1982 թթ. – Երևանի «Բազալտ» գործարանի աշխատանքի գծով տնտեսագետ

1986-1991 թթ. - Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար

1991-1993 թթ. – Կոտայքի շրջխորհրդի գործկոմ` էկոնոմիկայի բաժնի տնտեսագետ

1993 - 1996 թթ.- Կոտայքի շրջանի սոցիալական ծառայության պետ

1996 թ.- Կոտայքի մարզպետարանի սոցիալական պաշտպանվածության բաժնի պետ

1996-1999 թթ. – Աբովյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն

1999 - 2002 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ, սոցիալական աջակցության վարչության պետ

2002 – 2012 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի) «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ

2012 թ. դեկտեմբերի 6-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Տիրապետում է հայերենի, ռուսերենի և գերմաներենի: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Այրի է, ունի երեք երեխա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---