Լամբերտո Զանիերը բացատրել է, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը ինչ պետք է անեն խաղաղ համաձայնության հասնելու համար

Լամբերտո Զանիերը բացատրել է, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը ինչ պետք է անեն խաղաղ համաձայնության հասնելու համար

PanARMENIAN.Net - Իրավիճակը կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ իրոք լուրջ մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Հուսով եմ, որ ԱԳՆ ղեկավարները Դուբլինում կհանդիպեն և կկարողանան ընդհանուր լեզու գտնել, հանդես գալու համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ հայտարարությամբ, և այդպիսով առաջ կշարժվեն»,-ասել է նա: Ըստ նրա, ստեղծված մթնոլորտում նույնիսկ նման փոքր քայլը կարևոր է կարգավորման գործընթացին աջակցելու համար, սակայն, ոչ պակաս կարևոր է առաջ շարժվելը, հատկապես հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Ինչպես ասել է Զանիերը, եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն հասնելու համար խաղաղ համաձայնության բանակցությունների միջոցով, ինչպես նաև արդեն ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման համար: «Ես նկատի ունեմ հրադադարի ռեժիմի ամրապնդումը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումը: Լարվածության թուլացմանն ու առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը բանակցությունների համար կնպաստեր կանոնավոր մի մեխանիզմ, որի առկայության դեպքում տեղում զինվորական հրամանատարները կարողանային նստել ու քննարկել անվտանգության գործնական հարցերը, լինի դա ռազմական խմբավորումների տեղաշարժ, գնդակոծություններ կամ այլ գործոններ, որոնք խարխլում են անվտանգությունը: Այդ մեխանիզմը կնպաստեր նաև անվտանգության ամրապնդմանը մարդկանց առօրյա կյանքում, որոնք ապրում են անմիջապես շփման գծի հարևանությամբ»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Որպես ԵԱՀԿ աշխատանքի դրական օրինակ նա բերեց Էրգնեթիի միջադեպերի կանխման ու արձագանքման մեխանիզմը, որը գործարկվեց Վրաստանում 2008թ. հակամարտությունից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---