Մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 40-ամյա Վարդան Խաչատրյանն է

Մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 40-ամյա Վարդան Խաչատրյանն է

PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 1972 թվականին ծնված Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---