Յուրա Մովսիսյան. «Կրասնոդարն» ընդմիշտ կմնա իմ սրտում

Յուրա Մովսիսյան. «Կրասնոդարն» ընդմիշտ կմնա իմ սրտում

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվելու պաշտոնական հաստատումից հետո դիմել է Կուբանի իր ակումբի երկրպագուներին, որտեղ նշել է, որ մշտապես զգացել է նրանց աջակցությունը: Հարձակվողը նշել է, որ միշտ ձգտել է բարձր մակարդակի խաղի և ցանկացել է տեղափոխվել Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկը:

«Կրասնոդարն» ընդմիշտ կմնա իմ սրտում: Ես եկա այս թիմ, երբ այն դեռ նոր էր պատրաստվում դեբյուտի Ռուսաստանի պրեմիեր լիգայում և, ինձ թվում է, մենք կարողացանք մեր խաղով նվաճել ֆուտբոլի սիրահարների համակրանքը և ստիպեցինք երկրում բոլորին հաշվի նստել մեզ հետ: Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք ջերմորեն աջակցեցին ինձ ակումբում առաջին իսկ օրվանից: Ես շնորհակալ եմ բոլոր նրան, և յուրաքանչյուր իմ գոլը, յուրաքանչյուր հաղթանակն, առաջին հերթին, նվիրված էին նրանց»,-ասել է Մովսիսյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նաև հավելել է, որ երախտապարտ է «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկուն, որը իդեալական պայմաններ է ստեղծում ֆուտբոլիստների մարզումների ու պրոֆեսիոնալ աճի համար:

«Ինչ վերաբերում է իմ «Սպարտակ» տեղափոխվելուն, ապա ես երբեք չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ թոփ-ակումբում: «Սպարտակը» Ռուսաստանի ամենատիտղոսավոր ակումբն է, այն լավ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Ես հուսով եմ, որ անցումն այդ ակումբ կարևոր քայլ կլինի իմ ֆուտբոլային կարիերայում: Չեմ թաքցնի, ամեն անգամ դաշտ դուրս գալով «Կրասնոդարի» դեմ խաղում, ես խառը զգացմունքներ կունենամ, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է օգնել այն թիմին, որի կազմում հանդես է գալիս և ես բացառություն չեմ: Հուսով եմ, «Կրասնոդարի» երկրպագուները ինձ կհասկանան»,-ասել է հարձակվողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---