Դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՍԵՄՐԱ հիմնադրամին Հայաստանին աջակցելու համար10 դեկտեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ և փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի և պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվեցին տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հիմնադրամի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք և շարժառիթ է հանդիսացել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը և աջակցության նախաձեռնությունները` ընդգծելով, որ 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք հաղորդեց հիմնադրամի գործունեությանը` ոգևորելով բազմաթիվ նվիրատուներին և, այսպիսով, խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը: Դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում: ՍԵՄՐԱ հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին: Ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: Հիմնադրամի միջոցով իրականացվում են Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին աջակցության ծրագրերը, այդ թվում` համագործակցությունը կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի միջև: ՍԵՄՐԱ հիմնադրամի շրջանակներում իրականացվում են ծրագրեր նաև Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |