ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությանը

ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությանը

PanARMENIAN.Net - ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրության ստորագրմանը Եվրամիության ծրագրերին մասնակցության մասին: Համապատասխան որոշում է կայացվել դեկտեմբերի 10-ին ԵՄ Խորհրդի նիստում: Արձանագրությունը կարող է սոտրագրվել Եվրախորհրդարանի հետ համաձայնեցնելուց հետո:

Արձանագրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր ծրագրի համար Եվրահանձնաժողովն ու Հայաստանը փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն, որոնցով կորոշվեն Հայաստանի մասնակցության աստիճանը, նրա ֆինանսական ներդրումը, ինչպես նաև մասնակցութնունը ծրագրի արդյունավետության գնահատմանը:

Այդ ծրագրերի մոտավոր ցանկը հաստատվեց ԵՄ Խորհրդի կողմից 2007թ. մարտի 5-ին: Ցուցակը նախատեսում է երրորդ երկրների հնարավոր համագործակցություն ԵՄ 20 գործակալությունների հետ: Այդ թվում՝ Կենսական ու աշխատանքային պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամի (EUROFOUND), Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալության (EEA), Աշխատավայրում անվտանգության ու առողջության եվրոպական գործակալության (EU-OSHA), Ռասիզմի և այլատյացության եվրոպական դիտարկման կենտրոնի (EUMC), Պարենային անվտանգության եվրոպական բյուրոյի (EFSA), Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) և այլ կազմակերպությունների հետ:

Փաստաթղթով սահմանվում է նաև Եվրամիության 18 ծրագրերի մոտավոր ցուցակը, որոնք բաց են համագործակցության համար երրորդ երկրների հետ: Այդ թվում՝ ֆինանսական վերահսկման ոլորտում, մաքսային և հարկային մարմինների համագործակցության, նորարարական զարգացման, հիմնարար, սպառողների իրավունքների պաշտպանության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, բեռնատար տրանսպորտի և ավիաթռիչքների կարառվարման նոր համակարգի ստեղծման և այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---