Ամանորին մայրաքաղաքի երկու վայրերում կլինի 3D պրոյեկցիա

Ամանորին մայրաքաղաքի երկու վայրերում կլինի 3D պրոյեկցիա

PanARMENIAN.Net - Երևանի երկու հրապարակներում կլինեն լուսադիոդային շատրվաններ: Ինչպես այսօր ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, նման արտաքին ձևավորումը, կարելի է ասել, աննախադեպ է Երևանի համար: «Շատրվանները կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի հետ միասին դեկտեմբերի 20-ին: Դրանցից մեկը հենց Հանրապետության հրապարակում է լինելու, մյուսը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,- ասաց նա:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը տեղեկացրեց, որ գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է, պատրաստված է 6000 ճյուղերից, որոնք տեղափոխվել են սանիտարական էտման արդյունքում տարբեր մարզերից: «Ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր են օգտագործվել, որոնց երկարությունը 17 կիլոմետրից ավելի է: Իսկ, առհասարակ, մայրաքաղաքի ձևավորման համար օգտագործվել են 100-ից ավելի լուսադիոդային խաղալիքներ, կլինեն լուսադիոդային ձևավորմամբ շուրջ 450 ծառեր, տասից ավելի դեկորատիվ մոմեր, մի քանի պենոպլաստե տնակներ: Առնվազն երկու տեղ տոնական թեմայով 3D պրոյեկցիա է նախատեսվում, որոնցից մեկը՝ Ազատության հրապարակում, որտեղ նաև երեխաների համար խաղահրապարակ կկազմակերպվի, և երեխաները կկարողանան իրենց ժամանցն անցկացնել այդտեղ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 13-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի շատ տեղերում նախատեսվում է 2D պրոյեկցիա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---