Կոնվերս բանկի նոր ակցիայի՝ «Մաստեր Վոյաժ»-ի հաղթողը կուղևորվի Թաիլանդ

Կոնվերս բանկի նոր ակցիայի՝ «Մաստեր Վոյաժ»-ի  հաղթողը կուղևորվի Թաիլանդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն և անմոռանալի հանգիստ էկզոտիկ Թաիլանդում: «Ակցիան աննախադեպ է ու արժեքավոր պարգև է ենթադրում»,-ասաց Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան համապատասխանաբար 14 և 7 օրյա ուղևորություն դեպի Թաիլանդ:

Եվս 50 քարտատեր որպես նվեր կստանան ամենատարբեր կենցաղային տեխնիկա:

Արթուր Հակոբյանը նշեց, որ նշված ճամփորդական փաթեթները կշահեն միաժամանակ և քանակով և գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած հաճախորդները: Այստեղ կարոր է նշել, որ հաղթողները որոշվում են իրենց կատարած գործարքների և քանակական, և գումարային ցուցանիշներով, հետևաբար, 2 տարբեր հաճախորդների կողմից միևնույն գումարային գործարքների իրականացման դեպքում հաղթող կճանաչվի այն հաճախորդը, ով իրականացրած կլինի առավել մեծ քանակով անկանխիկ գործարքներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ սկզբունքով.

- Հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը (քանակը) դիտարկվում է որպես 30 միավոր

- Ակցիայի ողջ ընթացքում Հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվում է որպես 1 միավոր

- Հաղթող է ճանաչվում երկու միավորների (և քանակային և գումարային) ամենամեծ հանրագումար ունեցող հաճախորդը Ակցիայի պայմանների համաձայն, չեն հաշվարկվում կոմունալ ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ վճարումները, ինչպես նաև միևնույն առևտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվում են որպես 1 գործարք: ՄԱՍՏԵՐ ՎՈՅԱԺ ակցիան կազմակերպվում է MASTERCARD վճարային համակարգի հետ համատեղ և ուղղված է խրախուսելու բոլոր այն քարտապաններին, որոնք օգտվում են Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտատեսակներից: Այս ակցիան գալիս է շարունակելու Կոնվերս Բանկի կողմից իր քարտապաններին առաջարկվող արտոնությունների շարքը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ներդրվել է նաև Կոնվերս Գոլ ակցիան Վիզա քարտապանների համար, որի հաղթողը պետք է ուղևորվի Մադրիդ՝ կենդանի կատարմամբ դիտելու ֆուտբոլային Էլ-Կլասիկոն՝ Ռեալ Մադրիդ – Բարսելոնա խաղը: Բանկի քարտապանների համար գործում է նաև Կոնվերս Միավորներ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ և փոխանակել դրանք նվերներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---